
ՈՎ Է ՆԵՐԿԱՅԻՍ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՂԱՎՈՐԸ` ԲՈՒՇԸ, ԹԵ ՔԼԻՆԹՆԸ
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթնն ընդունել է ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամում իր մեղքի բաժինը: ABC հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահը նշել է, որ իր կառավարման տարիներին ֆինանսական գործիքների շուկան վերահսկվել է ոչ արդյունավետ կերպով:
Բիլ Քլինթնի խոսքերով` իր վարչակազմը թերագնահատել է ֆինանսական շուկայի դերը և մասամբ բացառել վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա:
Որոշ վերլուծաբանների գնահատմամբ` համաշխարհային տնտեսությունը ցնցած ճգնաժամի մեղավորը ոչ այնքան Բիլ Քլինթնն է, որքան Ջորջ Բուշը, քանի որ հենց վերջինիս կառավարման տարիներին են լայն զարգացում ստացել և տարածվել այն ֆինանսական գործիքները, մասնավորապես դերիվատիվնրը, որոնք ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառ դարձան: