Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ»
20/04/2010 16:09
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ»

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 20-ին, Մարիոտ հյուրանոցում կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց «Կանաչ սերունդ» քարոզարշավի շրջանակներում նախատեսված միջոցառումների շարքը:   

Այս տարի լրանում է Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցը: Ի խոնարհումն 1915 թվականի մեր նահատակների հիշատակի` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ  ապրիլի 22-ին` Երկրի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում հիմնում է «Հիշողության պուրակ»: Հիմնադրամի  նախաձեռնությամբ Արևմտյան Հայաստանից բերված 95 և ավելի տնկիներով պուրակը պատմական հայրենիքը հիշեցնող մի փոքրիկ խորհրդաշական վայր կդառնա: Ապրիլի 22-ի ծառատունկին կմասնակցեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ծառատունկին կմասնակցեն նաև բազմաթիվ հյուրեր, ովքեր Հայաստան են ժամանում ապրիլի 22-ին` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:  Ծառատունկի յուրաքանչյուր մասնակից իր տնկած ծառին  կփակցնի  «Ես հիշում եմ” մակագրությամբ ժապավեն»:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր տարածքով ոչ միայն յուրահատուկ սրբատեղի է, այլև մեր քաղաքի կարևոր կանաչ գոտիներից մեկը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը և այնտեղ գտնվող Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր ռազմավարական առանձնահատուկ նշանակությամբ մշտապես կարիք ունի առավել հոգատար և նպատակային վերաբերմունքի:

Հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ սկսում է կայուն և շարունակական  համագործակցություն` նպատակ ունենալով ապագայում աջակցել Ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի բնապահպանական ծրագրերին: Հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի արդեն հուշահամալիրի տարածքում կտեղադրվեն աղբամաններ, հուշահամալիրի կանաչ գոտու խնամքի համար արդեն ձեռք են բերվել  համապատասխան գործիքներ:

Հայոց Մեծ Եղեռնի 95-րդ տարելիցի առիթով  Հիմնադրամն իր համեստ ներդրումն է ուզում ունենալ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի կայացման և վերազինման հարցում:  Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի համար հիմնադրամի ջանքերով  ձեռք է բերվել հազվագյուտ արժեքավոր գրականություն, որի մի զգալի մասը  ձեռք է բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ: Գրքերի ձեռքբերման հարցում աջակցություն են ցուցաբերել նաև անհատներ և առանձին կազմակերպություններ:  Դրանք արժեքավոր գրքեր են մասնավոր հավաքածուներից` հիմնականում այլազգի հեղինակների փաստագրական արժեքավոր վկայություններ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես աջակցում է հայապահպանման և հայագիտական նախաձեռնություններին` հանուն Հայաստանի ավելի լավ ապագայի: Երկրի օրը Ծիծեռնակաբերդում Արևմտյան Հայաստանից բերված 95 ծառ տնկելու նպատակը սերունդների գիտակցության մեջ ցեղասպանության հիշողությունը կենդանի պահելն է: Միևնույն ժամանակ` երկրով մեկ ծառատունկի կազմակերպումը և դրանում երիտասարդության ներգրավումը միտված են ապագա սերունդների համար հայրենիքում առողջ միջավայր ապահովելուն: Այն արժեքավոր գիտական աշխատությունները, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փոխանցում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, նպատակ ունեն իրազեկելու մարդկության մեծագույն ողբերգություններից մեկի` Հայոց ցեղասպանության մասին», նկատեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նվիրաբերված գրքերը կհանձնվեն անձամբ Ցեղասպանության թանգարան-իստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին գլխավոր ծառատունկի օրը` Ապրիլի 22-ին,  «Հիշողության Պուրակի» պաշտոնական բացման արարողության ժամանակ:

Այս տարի Հիմնադրամը ներկայանում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցության մեկ այլ ծրագրով.  Անմար կրակի  շուրջ դրված ծաղիկներն առաջին անգամ «Արևորդի» էկո-ակումբների սաների օգնությամբ կվերածվեն ինքնատիպ և խորhրդանշական  հուշագրեր և շնորհակալագրեր:

Ապրիլի 22-ի խորհրդանշական ծառատունկը կօրհնի Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Միջոցառումը կընթանա Արարատյան թեմի «Ծաղկազարդ» երգչախմբի ձայնակցությամբ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91