
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 8,4%
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն 2010 թվականի հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 8,4%-ի սահմաններում: Միաժամանակ հունվար-մարտին, 2009 թվականի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների աճ՝ 2,9%-ի սահմաններում:
Նշենք նաև, որ մարտին փետրվար ամսվա համեմատությամբ հանրապետությունում սպառողական գներն աճել են 0,8%-ով: