
ԱՅՍՕՐ ԱՄՆ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ 100-ԴՈԼԱՐԱՆՈՑ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄԸ
Այսօր` ապրիլի 21-ին, ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները և Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն պաշտոնապես կներկայացնեն ամերիկյան նոր 100-դոլարանոց թղթադրամը:
Նոր թղթադրամների կիրառման որոշումը պայմանավորված է շրջանառության մեջ գտնվող թղթադրամները հնարավոր կեղծումից պաշտպանելու անհրաժեշտությամբ:
Հատկանշական է, որ ամերիկյան 100-դոլարանոց թղթադրամն իր գոյության պատմության ընթացքում արդեն 10 անգամ ենթարկվել է արտաքին տեսքի փոփոխության` վեջին անգամ 1996 թվականին: