
FORBES-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՈՒՍՅԱԿԸ
Ամերիկյան Forbes գործարար պարբերականը հրապարակել է աշխարհի ամենախոշոր և ամենաազդեցիկ երկու հազար ընկերությունների վարկանիշային աղուսյակը: Վերջինիս կազմման ժամանակ դիտարկվել են ընկերությունների այնպիսի ֆինանսական ցուցանիշներ, ինչպիսիք են այդ ընկերությունների շուկայական արժեքը, վաճառքի ծավալների դինամիկան և այլն: Ընդհանուր առմամբ, աղուսյակում ընդգրկված են ընկերություններ աշխարհի 62 երկրներից:
Աշխարհի ամենախոշոր ընկերությունը, Forbes պարբերականի դիտարկմամբ, ճանաչվել է ամերիկյան JP Morgan Chase բանկը: Լավագույն հնգյակում են հայտնվել նաև General Electric-ը, Bank of America-ն, ամերիկյան նավթային ExxonMobil ընկերությունը և չինական ICBC բանկը:
Նշենք, որ աշխարհի ամենաազդեցիկ և խոշոր ընկերությունների ցուցակում ընդգրկվել է 308 բանկ, ինչպես նաև նավթային ոլորտը ներկայացնող 115 ընկերություն: