
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60155128 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 23/04/10
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60155128 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, հետգնման ներկայացված փաստացի ծավալը` 980 մլն դրամ, հետգնված ծավալը` 500 մլն դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 519 203 280 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.1600 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 2 գործակալ: