
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՀԱՇՎԱՌՎԵԼ Է 60,7 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԳԵՐԱՎՃԱՐ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա մարտի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողները ունեցել են 60.7 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 42.6 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 9.0 մլրդ դրամ: Միաժամանակ, հարկ է նշել, որ 2010թ.-ի փետրվար ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի վերադարձի ձևակերպում է կատարվել 1.4 մլրդ. դրամի չափով: