
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT13267107 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 26/04/10
Ապրիլի 26-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13267107 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 625 մլն 300 հազար դրամ, որից մրցակցային` 555 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 420 մլն 300 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 408 403 458 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.5237 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.5000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 4 դիլեր: