Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 446.00-2.00
OIL:  BRENT - 67.55+0.67 WTI - 63.43+0.68
COMEX:  GOLD - 3375.00-0.22 SILVER - 38.04+0.48
COMEX:  PLATINUM - 1348.40+0.57
LME:  ALUMINIUM - 2585.00+0.33 COPPER - 9724.50+0.04
LME:  NICKEL - 14929.00-0.53 TIN - 33420.00-0.68
LME:  LEAD - 1970.00-0.58 ZINC - 2765.50-0.77
FOREX:  USD/JPY - 148.66+0.87 EUR/GBP - 1.1591-0.46
FOREX:  EUR/USD - 1.1591-0.46 GBP/USD - 1.34-0.37
STOCKS RUS:  RTSI - 1131.85-2.13
STOCKS US: DOW JONES - 44785.50-0.34 NASDAQ - 21100.31-0.34
STOCKS US: S&P 500 - 6370.17-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 42633.29+0.05 TOPIX - 3100.87+0.58
STOCKS CHINA:  HANG SENG - 25339.14+0.93 SSEC - 3825.76+1.45
STOCKS EUR:  FTSE100 - 9309.20+0.23 CAC40 - 7938.29-0.44
STOCKS EUR:  DAX - 24293.34+0.07
22/08/2025  CBA:  USD - 382.62-0.08 GBP - 513.13-2.37
22/08/2025  CBA:  EURO - 443.72-2.2
22/08/2025  CBA:  GOLD - 41066-87 SILVER - 462.11+5.94
ԹՈՂԱՐԿՎԵԼ Է "ԱՂԵՂՆԱՎՈՐ" ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
19/09/2008 18:22
Կիսվել

ԹՈՂԱՐԿՎԵԼ Է "ԱՂԵՂՆԱՎՈՐ" ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը”Կենդանակերպի նշաններ” միջազգային դրամագիտական ծրագրերի շրջանակներում  թողարկել է  աղեղնավորին նվիրված մեկ ոսկե և մեկ արծաթե հուշադրամներ: Ծրագրերում ներառվել են կենդանակերպի տասներկու նշանները:
Հուշադրամների դիմերեսներն ունեն նույն ձևավորումը: Դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև շրջանագծով հայերեն և անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է`”DRAM 10000 ԴՐԱՄ” ոսկե հուշադրամի և”DRAM 100 ԴՐԱՄ” արծաթե հուշադրամի համար: Զինանշանից վերև նշված է թողարկման տարեթիվը`”2008″: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշված շրջանագծի և եզրաշուրթի միջև առկա է երկրորդ գծավոր շրջանագիծը: Երկու շրջանագծերի միջև դաշտը բաժանված է տասներկու հավասար մասերի, որոնցում պատկերված են կենդանակերպի նշանների խորհրդանիշները:  Եզրաշուրթի մոտ  վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն շրջագծով մակագրված է  համապատասխանաբար`”ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ” և”REPUBLIC OF ARMENIA”:
Հուշադրամների դարձերեսներն ունեն նույն ձևավորումը: Դաշտի կենտրոնում  աղեղնավորի պատկերն է: Ներքևի աջ մասում պատկերված է աղեղնավոր կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Արծաթե հուշադրամի դարձերեսին  պատկերից  վերև առկա է դեղին գույնի ցիրկոնով ձևավորված աստղ: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով:  Շրջանագծի և եզրաշուրթի միջև վերևում լատիներեն, իսկ ներքևում ռուսերեն նշված է համաստեղության անվանումը համապատասխանաբար`”SAGITTARIUS” և”СТРЕЛЕЦ”:
Հուշադրամները շրջանագծով երկու կողմից ունեն ուռուցիկ եզրաշուրթ:
Դարձերեսի դաշտերի ձևավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է  Ու. Վալեժակը: Հուշադրամները  դրվագվել են Լեհաստանի դրամահատարանում:

Ոսկե հուշադրամի բնութագիրը.   

Անվանական արժեքը        10000 դրամ
Մետաղը և հարգը        ոսկի, 900 0
Զանգվածը            8,6 գ
Տրամագիծը            22,0 մմ
Որակը                լավացված
Դրամաշուրթը            ատամնավոր
Տպաքանակը            մինչև 10000 հատ

Արծաթե հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը        100 դրամ
Մետաղը և հարգը        արծաթ, 925 0
Զանգվածը            28,28 գ
Տրամագիծը            38,61 մմ
Որակը                լավացված
Դրամաշուրթը            հարթ
Տպաքանակը            12000 հատ

 

www.cba.am

22/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.62
-0.08
Եվրո (EUR)
443.72
-2.2
Ռուբլի (RUR)
4.7389
-0.0335
Լարի (GEL)
141.5
+0
41066
-87
Արծաթ
462.11
+5.94