26/04/2010 20:02
ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻ 9-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր մեկնել է Թուրքիա` Ստամբուլում մասնակցելու Մրցակցության միջազգային ցանցի (ICN) 9-րդ տարեկան համաժողովին: Համաժողովը տեղի կունենա ապրիլի 27-30-ը:
ICN տարեկան համաժողովների նպատակն է հարթակ տրամադրել ողջ աշխարհում մրցակցության մարմինների և շահույթ չհետապնդող կազմակերպությունների ներկայացուցիչներին` ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ տեսակետների փոխանակման համար: Համաժողովի շրջանակներում տեղի կունենան քննարկումներ, կհնչեն զեկույցներ համակենտրոնացումների, հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ և այլն: Մրցակցության միջազգային ցանցի անդամ են աշխարհի առաջատար և զարգացող երկրների մրցակցային մարմինները:
Համաժողովի օրերին Ա. Շաբոյանը երկկողմ հանդիպումներ կունենա Գերմանիայի և այլ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հետ, քննարկումներ կունենա UNCTAD-ի, ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի փորձագետների հետ:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
