Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՊԱՅԱՄԱՆԱԳԻՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՅՈԹ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԵՎ
26/04/2010 20:04
Կիսվել

ՊԱՅԱՄԱՆԱԳԻՐ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՅՈԹ ԲՈՒՀԵՐԻ ՄԻՋԵՎ

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում  փոխհամաձայնության  հուշագիր  ստորագրվեց  ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի  դեմս  ընկերության գլխավոր  տնօրեն  Ռալֆ  Յիրիկյանի, և  Երևանն  ու մարզերը  ներկայացնող  բարձրագույն  ուսումնական  յոթ հաստատությունների միջև` ի դեմս այդ  բուհերի  ռեկտորների: Այդ  բուհերն  են` Տնտեսագիտության, վիճակագրության  և  ինֆորմատիկայի Մոսկվայի  պետական  համալսարանի  երևանյան  մասնաճյուղը, «Եվրասիա» միջազգային  համալսարանը, Երևանի  «Գլաձոր»  համալսարանը, Վանաձորի  պետական  մանկավարժական  համալսարանը, «Անանիա  Շիրակացի»  համալսարանը, Տնտեսագիտության և  կառավարման  համալսարանը և  Վարդենիսի  Վիկտոր Համբարձումյանի  անվան  համալսարանը:

«Հայաստանի բուհերում երեք տարուց ավել դասավանդելու շնորհիվ ես ավելի լավ եմ սկսել հասկանալ մեր երիտասարդ սերնդին: Մեր երիտասարդները պատրաստակամ են մտնելու կյանքի հորձանուտ և փորձելու իրենց ուժերը: Գտնում ենք, որ մեզ վրա մեծ պատասխանատվություն կա` կրթելու և աջակցելու այս սերնդին` հանուն Հայաստանի լուսավոր ապագայի»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արդեն երեքից ավելի տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելություններ է կատարում հայաստանյան բուհեր, որտեղ հանդես է գալիս «Բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով դասախոսությամբ: Մինչ օրս Ռալֆ Յիրիկյանը դասախոսություններով է հանդես եկել մարզերում և Երևանում գործող մի շարք համալսարանների ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի համար` ներկայացնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջատար փորձը կորպորատիվ պատասխանատվության, կազմակերպական մշակույթի, բիզնեսի զարգացման ռազմավարության, ցանցի տեխնիկական զարգացման, մարքեթինգային ռազմավարության և այլ ոլորտներում: Սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտին միանգամյա դասախոսություններով չի սահմանափակվում: Բիզնեսի և բարձրագույն կրթության ոլորտի միջև շարունակական կապ հաստատելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ` Կարիերայի զարգացման ծրագրով:

Ստորագրված փոխհամաձայնության հուշագրի շրջանակներում նախատեսված համագործակցությունը կընթանա հետևյալ հիմնական ուղղություններով` ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկայի անցկացում ընկերությունում, մասնագիտական առարկաների դասավանդման կազմակերպում` ընկերության աշխատակիցների ներգրավմամբ, համատեղ գիտահետազոտական աշխատանքների և աշխատանքային ծրագրերի իրականացում, ինչպես նաև ուսանողների գիտահետազոտական, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի ղեկավարման հարցում ընկերության աշխատակիցների ներգրավում: Փորձ ձեռք բերելու համար, բուհերն ընկերություն են ուղարկում իրենց լավագույն ուսանողներին, ովքեր  հնարավորություն կստանան մասնագիտական-կիրառական գիտելիքներ ձեռք բերելու հետևյալ ոլորտներում` իրավագիտություն, հաշվապահություն, մարքեթինգ և վաճառք, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բաժանորդների սպասարկում և այլն: Պրակտիկայում ներգրավված ուսանողներն ընկերությունից կստանան աշխատավարձ, ինչը նրանց թույլ կտա հոգալ Երևանում ժամանակավորապես բնակվելու հետ կապված ծախսերը:

«Որպես Հայաստանի առաջատար բջջային օպերատոր և սոցիալապես պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր պատրաստակամությունն է հայտնում քաջալերելու ուսանողության ձգտումը` հարստացնել գիտելիքներն ու հմտությունները համապատասխան ոլորտներում` շուկայի առաջադրած պահանջներին համապատասխան»,-պարզաբանեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընկերության տարբեր վարչություններում արդեն սկսել ենք հյուրընկալել ուսանողներին, իսկ մեր աշխատակիցներն էլ սկսել են դասավանդել բուհերում: Եվս ութ համալսարանի հետ փոխհամաձայնության հուշագիր ստորագրելով` մենք էլ ավելի ենք ընդլայնում ընկերության Կարիերայի զարգացման ծրագրի աշխարհագրությունը: Հատկապես ուրախալի է այն, որ համագործակցություն է հաստատվում ոչ միայն Երևանի, այլև մարզերում գործող բուհերի հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կատարել իր ներդրումը`  Հայաստանի երիտասարդներին մասնագիտական ոլորտում ինքնադրսևորվելու և զարգանալու հնարավորություններ ընձեռելու առումով, ինչը, վերջին հաշվով, բխում է հայրենիքում լավ ապագա ունենալու մեր տեսլականից», ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45