ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 9 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Երեկ` ապրիլի 26-ին, Հունաստանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն մինչև ընթացիկ տարվա մայիսի 19-ը Հունաստանին անհրաժեշտ է ներգրավել շուրջ 9 մլրդ եվրո` սեփական պարտքերի մարման նպատակով: Ինչպես նշվում է հայտարարության մեջ` ֆինանսական աջակցություն ստանալու ուղղությամբ Հունաստանի կառավարության և Եվրամիության ու Արժույթի Միջազգային Հիմնադրամի միջև բանակցություններն ընթացքի մեջ են:
Նշենք, որ ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ բանակցությունները նախատեսվում են ավարտվել մինչև ընթացիկ ամսվա վերջ: