Այլ Լուրեր

USD BUY - 367.50-0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 94.74+2.91 WTI - 91.84+3.51
COMEX:  GOLD - 4064.90-3.19 SILVER - 64.60+1.33
COMEX:  PLATINUM - 1666.30-0.10
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.48+0.09 EUR/GBP - 1.1544-0.01
FOREX:  EUR/USD - 1.1544-0.01 GBP/USD - 1.3377-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.20-0.16
STOCKS US: DOW JONES - 49918.78-1.87 NASDAQ - 25169.50-1.98
STOCKS US: S&P 500 - 7266.99-1.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 64179.27-1.89 TOPIX - 3847.60-1.25
STOCKS CHINA:  HANG SENG - 24407.96-0.64 SSEC - 3993.23-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 10254.81+0.27 CAC40 - 8161.83-0.51
STOCKS EUR:  DAX - 24195.31-0.97
10/06/2026  CBA:  USD - 368.44-0.01 GBP - 493.34-0.27
10/06/2026  CBA:  EURO - 425.59-0.56
10/06/2026  CBA:  GOLD - 51264+82 SILVER - 812.61+17.45
Արցախում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը
28/07/2020 15:30
Կիսվել

Արցախում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը

ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության և ԱՀ ներդրումային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 27-ից «Ստեփանակերտ սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը:

«Արմենպրես» հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Նախաձեռնության նպատակն է կանխարգելել հասարակական տրանսպորտում մարդկանց կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն: Ինչպես հայտնի է, պարետի որոշմամբ դիմակ դնելը պարտադիր է փակ տարածքներում, այսինքն՝ նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում»,- հայտնում են տեղեկատվական շտաբից:

Ծրագրին մասնակցում են 34 կամավոր երիտասարդներ, ովքեր ժամը 06:45­20:00-ն իրականացնում են հերթապահություն:

«Կամավորները իրազեկվել են իրենց առողջության անվտանգության կանոնների մասին, աշխատանքի ընթացքում սահմանված բոլոր կանոններին (պարտադիր դնում են դիմակ և ձեռնոց): Ամեն առավոտ, մինչ կամավորական աշխատանքին անցնելը, չափվում է նրանց ջերմությունը»,- հաղորդում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-իցժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ըժամը 22:00-ը ներառյալ։

10/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.44
-0.01
Եվրո (EUR)
425.59
-0.56
Ռուբլի (RUR)
5.1179
-0.0002
Լարի (GEL)
138.69
+0.01
51264
+82
Արծաթ
812.61
+17.45