Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
29/04/2010 16:39
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Ս.թ. ապրիլի 27-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի հանրային առաջարկից հետո անդրանիկ տարեկան ընդհանուր ժողովը: Օրակարգում Տնօրենների խորհրդի կողմից ընդգրկված էր թվով 12 հարց, այդ թվում` Տնօրենների խորհրդի անդամների ընտրության, 2009թ. տարեկան հաշվետվությունների հաստատման, շահույթի բաշխման և շահաբաժինների չափի ու վճարման կարգի հաստատման, նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման, ինչպես նաև ընկերության կորպորատիվ կառավարման ոլորտը կարգավորող ներքին մի քանի կանոնակարգերի հաստատման վերաբերյալ հարցերը:

Ժողովի ընթացքում ընկերության Գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը ներկայացրեց 2009-2010թթ. տեղի ունեցած ընկերության հետ կապված առավել հիշարժան իրադարձությունները, մասնավորապես, բաժնետոմսերի առաջնային հրապարակային առաջարկի իրականացումը, «Նասդաք Օէմէքս Արմենիա» ֆոնդային բորսայի B հարթակում բաժնետոմսերի ցուցակումը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից ընկերության բաժնետոմսերի պարտադիր երկկողմանի գնանշումների կազմակերպումը և «Թրղի-1» ՀԷԿ-ի շահագործումը: Տեղեկացրեց, որ տարեվերջին շահագործման կհանձնվի նաև «Թրղի-2» հիդրոէլեկտրակայանը, իսկ 2011թ. պլանավորվում է ավարտել «Մադաղիս-1» և «Մադաղիս-2» հիդրոկայանների շինարարական աշխատանքները ու շարունակել «Թրղի-3» ՀէԿ-ի շինարարությունը: Տնօրենների խորհրդի կողմից առանձնակի հետաքրքրությամբ քննարկվեցին Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին առաջարկված շահույթի  բաշխման վերաբերալ հարցը, դրա համամասնությունները մեկ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ` 10% տարեկան եկամտաբերության հաշվարկով կամ 596,207,400 (հինգ հարյուր իննսունվեց միլիոն երկու հարյուր յոթ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ ծավալով:

Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ավարտից հետո «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի Կորպորատիվ ֆինանսների բաժնի պետ Արկադի Փինաչյանը բաժնետերերին ներկայացրեց «Բաժնետերերի իրավունքները և դրանց իրականացման մեխանիզմները «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ում» թեմայով զեկույցը:

Ժողովի փակման խոսքում Գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը բաժնետերերին ներկայացրեց նաև այդ պահի դրությամբ ընկերության գործունեության մի քանի կարևոր ցուցանիշները: Մասնավորապես այն, որ արտադրվել է 58 մլն կ/վ ժամ էլեկտրաէներգիա, որը 2009թ. նույն ժամանակահատվածի դրությամբ համապատասխան ցուցանիշը գերազանցել է շուրջ 88%-ով: Բացի այդ, ջրի վերին մակարդակի նիշը կազմել 700,6 մետր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ ավելացել է մոտ 9 մետրով: Ընկերության առաջին եռամսյակի զուտ շահույթը կազմել է մոտ 240 մլն ՀՀ դրամ: Այս ցուցանիշներն ինքնին վկայում են այն մասին, որ Ընկերության և ԼՂՀ կառավության կողմից մշակված ռազմավարությունն արդարացված է և տալիս է իր առաջին պտուղները:

Եզրափակելով Ժողովը` նա նշեց, որ Հաշվիչ հանձնաժողովը 5 օրվա ընթացքում   կամփոփի քվեարկության արդյունքները և վերջնական տվյալները կհրապարակվեն ընկերության  էլեկտրոնային  կայքում` 15 օրվա ընթացքում:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2