Սոցիալական

USD BUY - 367.50-0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 94.74+2.91 WTI - 91.84+3.51
COMEX:  GOLD - 4064.90-3.19 SILVER - 64.60+1.33
COMEX:  PLATINUM - 1666.30-0.10
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.48+0.09 EUR/GBP - 1.1544-0.01
FOREX:  EUR/USD - 1.1544-0.01 GBP/USD - 1.3377-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.20-0.16
STOCKS US: DOW JONES - 49918.78-1.87 NASDAQ - 25169.50-1.98
STOCKS US: S&P 500 - 7266.99-1.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10254.81+0.27 CAC40 - 8161.83-0.51
STOCKS EUR:  DAX - 24195.31-0.97
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ
29/04/2010 17:58
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵՑԻՆ ԲԱԶՄԱԼԵԶՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ Մատենադարանում` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, տեղադրվեցին բազմալեզու տեղեկատվական վահանակներ:
Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի այս նախաձեռնությունը ևս մեկն էր այն միջոցառումների շարքից, որոնք միտված են Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը: Միջոցառման ծրագրում ընդգրկված էր աննախադեպ զբոսանք թանգարանով, ինչպես նաև յուրահատուկ միջնադարյան երաժշտական ներկայացում «Նոր անուններ» լարային քառյակի կատարմամբ:
 
ՙ«Սեփական մշակույթով հպարտանալը դեռ բավական չէ. մենք պետք է պահպանենք այն` մեր երեխաներին փոխանցելու և մեր երկիր այցելողներին այն պատշաճ կերպով ներկայացնելու նպատակով»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Մատենադարանը  գանձ է, որը մենք պետք է աչքի լույսի պես փայփայենք: Այստեղ է պահվում մեր հոգևոր ժառանգությունը: Մատենադարանը ոչ միայն հին գրքերի ձեռագրատուն է, այլև սրբատեղի, որտեղ պահվում են հայկական մշակույթի ոգեղենության,  ձեռքբերումների, մաքառումի, հավատի և կամքի նմուշները, որոնց շնորհիվ մեր ազգը, երկար ժամանակ զրկված լինելով  պետականությունից, կարողացավ իր հռչակավոր Որդան կարմիր ներկանյութի պես մնալ կենսունակ` ի հեճուկս ժամանակի: Հիմա երբ մենք ունենք պետականություն, մեզ ավելի շատ հնարավորություններ են ընձեռված մեր մշակութային ինքնության պահպանման և զարգացման առումով: Որպես ընկերություն, մենք վճռական ենք մեր ինքնության պահպանման  հարցում, ինչը, ես կարծում եմ` լավագույն տուրքը կլինի այն մեծ հայորդիների հիշատակին, ովքեր դարերի հեռավորությունից նայում են մեզ և մեր գործերին»,- ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:     
Մատենադարանը աշխարհի ամենահարուստ ձեռագրատներից է, որտեղ հավաքված շուրջ 17500 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն« ալքիմիա, գրականություն, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն, թարգմանական գրականություն և այլն:
 
Համաշխարհային գիտության համար բացառիկ արժեք են ներկայացնում այն թարգմանությունները, որոնց բնագրերն անհետ կորել են և որոնք համաշխարհային մշակույթի գանձարան են մտել Մատենադարանում պահվող հայերեն թարգմանությունների միջոցով:
Մատենադարանի հավաքածուի հիմնական մասը կազմող հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են նաև արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, հին սլավոներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր:
Տեղեկատվական վահանակների պատրաստումը և տեղադրումը հնարավոր դարձավ  Վիվա-Սել- ՄՏՍ-ի, Հայաստանում Միյացյալ Նահանգների դեսպանատան մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության հովանավորությամբ: Նախագծին աջակցել են նաև Հայաստանի հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ/Հայաստան հ/կ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության, հնագիտության և ազգագրության ինտիտուտները, Մատենադարանը և ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարությունը:
 
Սա Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի 2010թ. առաջին շնորհանդեսն է: Շուրջ երկու տարվա ընթացքում Հայաստանի 60 շրջաններում 49 հուշարձանների տարածքում տեղադրվել է ավելի քան 320 վահանակ: Այս տարի նախատեսվում է 26 հուշարձանների տարածքում տեղադրել 142 վահանակ, դրանից զատ կտեղադրվեն Բրայլյան այբուբենով 20 վահանակ թույլ տեսողությամբ այցելուների համար, ինչպես նաև Հայաստանում առաջին անգամ կիրականացվեն «Աուդիո տուր» և ՙ«Որդեգրիր հուշարձան» ծրագրերը:
11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08