COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 30/04/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու հունիսյան ֆյուչրսների գինը նվազել է 0.25%-ով և կազմել 1168.40 դոլար, արծաթի հունիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 2.44%-ով և կազմել 18.55 դոլար, իսկ պլատինի հունիս ամսի ֆյուչրսների գինն աճել է 1.30%-ով և կազմել 1733.70 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):