ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության 2011-2013 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները հաստատելու մասին։ Որոշման համաձայն` այդ չափաքանակները կտրամադրվեն ՀՀ պետական կառավարման մարմիններին ոլորտային 2011-2013 թվականների միջնաժամկետ ծախսերի նախագծերն ավարտուն տեսքի բերելու համար։