Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ «HUAWEI» ԵՎ «ZTE» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
03/05/2010 14:46
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ «HUAWEI» ԵՎ «ZTE» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին իր կեցավայրում ընդունել է «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Րուի Չիին: Օրվա երկրորդ կեսին հայկական պատվիրակությունը` Նախագահի գլխավորությամբ այցելել է «ZTE» (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի շտաբ-բնակարան եւ հանդիպել կորպորացիայի նախագահ Լիրոն Շիի հետ:

Այս երկու ընկերությունները, որ մասնագիտացած են հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռաղարդակցական համակարգեր և այլն, մտադիր են մասնակցել Հայաստանի հեռուստահաղորդակցության ոլորտում իրականացվելիք հավակնոտ ծրագրերին:

Նախագահ Սարգսյանը եւ ZTE ընկերության ղեկավարը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Դրական վերաբերելով չինական ընկերության` Հայաստանում գործունեություն ծավալելու հետաքրքրությանը, Նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ հայկական կողմը պատրաստ է աջակցելու չինական ընկերություններին և ցանկություն ունի մասնակցել նաև արտադրական պրոցեսին:

Նախագահ Սարգսյանը «Հուավեյ» ընկերության ղեկավարի հետ եւս քննարկել է համագործակցության հեռանկարը: «Հուավեյ» -ը դինամիկ զարգացող ընկերություն է եւ ներկայումս հեղինակային արտոնագրերի քանակով աշխարհում զիջում է միայն «Ինտել»-ին, իսկ իրացման ծավալներով` «Էրիքսոնին»: «Հուավեյ»-ը մտադիր է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում առաջիկա 3 տարիներին դուրս գալ առաջին տեղը: Այդ նպատակի իրագործման համար չինական ընկերությունը հետաքրքրված է գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Քննարկումների արդյունքում հայկական կողմը համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել «Հուավեյ» ընկերության հետ:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12