Պաշտոնական

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 454.00-1.00
OIL:  BRENT - 70.16+0.13 WTI - 68.31+0.10
COMEX:  GOLD - 3324.20+0.68 SILVER - 36.69-0.22
COMEX:  PLATINUM - 1384.30+0.18
LME:  ALUMINIUM - 2596.50+0.41 COPPER - 9630.50-1.63
LME:  NICKEL - 14979.00-0.42 TIN - 33283.00-0.34
LME:  LEAD - 2056.00-0.02 ZINC - 2742.50+0.81
FOREX:  USD/JPY - 146.26-0.57 EUR/GBP - 1.1733+0.25
FOREX:  EUR/USD - 1.1733+0.25 GBP/USD - 1.3599+0.21
STOCKS RUS:  RTSI - 1086.62-2.15
STOCKS US: DOW JONES - 44458.30+0.49 NASDAQ - 20611.34+0.94
STOCKS US: S&P 500 - 6263.26+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39646.36-0.44 TOPIX - 2812.34-0.56
STOCKS CHINA:  HANG SENG - 24028.37+0.57 SSEC - 3509.68+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 8867.02+0.15 CAC40 - 7878.46+1.44
STOCKS EUR:  DAX - 24549.56+1.42
10/07/2025  CBA:  USD - 383.74-0.08 GBP - 521.81+0.47
10/07/2025  CBA:  EURO - 450.05+0.94
10/07/2025  CBA:  GOLD - 40716-188 SILVER - 451.43-2.38
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄԸ
03/05/2010 18:15
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ամերիկյան «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատորի գործառնական տնօրեն Քեյվան Բարումանդիին։ Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը 2009 թվականի նոյեմբերին «Արմթեք-2009» համաժողովի շրջանակներում այցելել էր «Plug and Play» համակարգչային ընկերությունների ինկուբատոր եւ ծանոթացել նրա ծրագրերին ու հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, ՏՏ եւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։

Որպես համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղություններ` զրուցակիցները կարեւորել են Հայաստանում «Plug and Play» ընկերության մասնաճյուղի բացումը եւ գործունեության կազմակերպումը։ Առանձնակի կարեւորություն է տրվել Սիլիկոնային հովտում հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցչության հիմնադրման ծրագրին։ Ծրագրի նպատակն է` խթանել հայ-ամերիկյան համագործակցությունը ՏՏ ոլորտում եւ լայն հնարավորություններ ստեղծել ներդրումների, պատվերների ներգրավման, ինչպես նաեւ արտադրանքի իրացման համար։

Փոխադարձաբար ընդգծվել է, որ ՏՏ ոլորտի մասնագետների եւ ընկերությունների երկկողմ հանդիպումների կազմակերպումը կարող է նպաստել կապերի սերտացմանը։
«Plug and Play» ընկերության գործառնական տնօրենն անհրաժեշտ է համարել կրթության ոլորտում համագործակցության խորացումը։ Նա կարեւորել է մասնավորապես Սթենֆորդի համալսարանի հետ ուսանողների փոխանակության ծրագրերի համար պլատֆորմի ձեւավորումը։

10/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.74
-0.08
Եվրո (EUR)
450.05
+0.94
Ռուբլի (RUR)
4.9299
+0.0179
Լարի (GEL)
141.25
-0.03
40716
-188
Արծաթ
451.43
-2.38