Սոցիալական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+2.00
OIL:  BRENT - 71.94-0.44 WTI - 68.78-0.35
COMEX:  GOLD - 4174.60+0.86 SILVER - 62.40-0.32
COMEX:  PLATINUM - 1651.90-0.79
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.37+0.11 EUR/GBP - 1.1433-0.05
FOREX:  EUR/USD - 1.1433-0.05 GBP/USD - 1.3351-0.04
STOCKS RUS:  RTSI - 914.90+0.32
STOCKS US: DOW JONES - 52900.07+0.00 NASDAQ - 25832.67+0.00
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 69737.69-0.01 TOPIX - 4101.96+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 23616.32+1.14 SSEC - 4041.24-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 10679.03+0.25 CAC40 - 8508.07+0.39
STOCKS EUR:  DAX - 25779.31+0.78
06/07/2026  CBA:  USD - 367.47-0.32 GBP - 490.2-0.98
06/07/2026  CBA:  EURO - 419.65-1.36
06/07/2026  CBA:  GOLD - 49197+370 SILVER - 735.57+30.34
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԱՐԱՐԱՏԻՑ ՍԻՈՆ»
05/05/2010 17:42
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – «ԱՐԱՐԱՏԻՑ ՍԻՈՆ»

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը շարունակում է կյանքի կոչել իր առաքելությունը` հովանավորելով հայ ժողովրդի պատմությունը աշխարհին ներկայացնող մշակութային նախագծերը: Որպես «Արարատից Սիոն» ֆիլմի հայաստանյան ցուցադրության հովանավոր, ընկերությունը հատկացրեց 10 միլիոն դրամ:

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերային: Բանախոսեցին ֆիլմի կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, պրոդյուսեր և սցենարի հեղինակ տեր Մեսրոպ քհն Արամյանը, գլխավոր օպերատոր Ռուբեն Գասպարյանը, ինչպես նաև` ֆիլմի հովանավորներից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Flagship Ventures» ընկերության տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:

Ֆիլմի պատմության հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է կյանքին սպառնալիքներով լեցուն ճանապարհներով և իրեն կոչել «մահտեսի»` «մահը տեսնող»: Այս մեծագույն հոգևոր սխրանքի և զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են և քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են:

«Ամենուր, որտեղ հայ է եղել, ոսկե հետք է մնացել` շնորհիվ նրա աշխատանքի և մեծ ձեռբերումների»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Պատմական կարևորագույն երկու` արարման եւ փրկության սարերի միջև հայերի անցած ուղու, մեծագույն հոգևոր սխրանքի  և զոհաբերության մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանող խմբի անդամներն ուխտավորների աչքով են տեսել  Սուրբ Գերեզման տանող ողջ ճանապարհը: Վավերագրական ֆիլմը պատկերում է ուխտի ոգին, որը դարերի ընթացքում կերտեց և պահպանեց Սուրբ երկրի սրբատեղիներն ու վանքերը: Մեծ զոհողությունների և տառապանքների գնով ուխտավորները գալիս էին Սուրբ Երկիր` Աստծո երկրային ներկայությունը զգալու նպատակով: Ֆիլմը հանդիսատեսին թույլ է տալիս Սուրբ Գերեզմանը տեսնել ուխտավորների աչքերով: Կինոնկարում գործածված պատմական տվյալների զգալի մասը պահպանված չէ հայ պատմագրության մեջ, և մեր ինքնության կարևորագույն վկայություններ ու նշխարներ ցուցադրվում են առաջին անգամ:

«Այս ֆիլմը յուրօրինակ ուղերձ է համայն մարդկությանը: Աշխարհի ազգերը պետք է իմանան, որ դարեր շարունակ քրիստոնեությունը հայի համար ոչ միայն դավանանք էր, այլև աշխարհայացք, ազգային գոյության հիմք: Հայությունն իր գոյության ողջ ընթացքում ապացուցել է իր անմնացորդ նվիրվածությունը քրիստոնեական արժեքներին` չնայած բռնի հավատափոխության փորձերին, ցեղասպանությանը, պետականազրկմանը և ձուլման պարտադրանքին: Ֆիլմը նաև ուղերձ է մեզ` ժամանակակիցներս. մենք պարտավոր ենք լինել մեր նախնիների արժանի հետնորդներ ու հավատարիմ մնալ մեր դավանանքին` մեր ինքնությանը»,-ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:

Ֆիլմի նկարահանման նպատակով ստեղծագործական խումբը երեք անգամ այցելել է Իսրայել և մեկական անգամ` Եգիպտոս և Թուրքիա:  Ֆիլմի բնօրինակը անգլերենով է, ֆիլմի տեքստը կարդում է մեծանուն հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը: Ֆիլմում հնչում է ժամանակակից համաշխարհային կինոյի ամենահայտնի երաժիշտներից մեկի` Լիզա Ջերարդի, ձայնը:
«Արարատից Սիոն» ֆիլմը պատկանելության և արժանապատվության կոչ է հայ մարդուն` դուրս գալու փոքր ազգի բարդույթից և սեփական պատմության տերը դառնալու:
Ֆիլմը մտել է միջազգային ութ կինոփառատոների եզրափակիչ մրցանակային փուլ: Մայիսի 12-ից Միացյալ Թագավորությունում կայանալիք համաշխարհային պրեմիերայով սկսվում է ֆիլմի շրջագայությունը աշխարհում: Ֆիլմը ծրագրվում է ցույց տալ ամերիկյան, եվրոպական և ռուսական խոշորագույն հեռուստաալիքներով:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

06/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
-0.32
Եվրո (EUR)
419.65
-1.36
Ռուբլի (RUR)
4.7311
-0.0275
Լարի (GEL)
139.2
-0.09
49197
+370
Արծաթ
735.57
+30.34