COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 06/05/10
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում թանկարժեք մետաղների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ոսկու մայիսյան ֆյուչրսների գինն աճել է 0.51%-ով և կազմել 1174.60 դոլար, արծաթի մայիսյան ամսի ֆյուչրսների գինը նվազել է 1.72%-ով և կազմել 17.51 դոլար, իսկ պլատինի մայիսյան ամսի ֆյուչրսների գինը նվազել է 2.21%-ով և կազմել 1648.60 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):