ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՀԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ԿԿԶԱՄԱԿԵՐՊՎԻ ՍՆԿԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գործադիրը որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԻԳԱ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. մայիսի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2013թ. մայիսի 1-ը։ Որոշումը «ԲԻԳԱ» ՍՊԸ-ին հնարավորություն կտա ներմուծել ժամանակակից սարքավորումներ` Արմավիրի մարզում շամպինիոն տեսակի սնկի արտադրություն կազմակերպելու նպատակով, ստեղծել առնվազն 15 նոր աշխատատեղ։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարության այս նախաձեռնության շնորհիվ զգալիորեն ավելացել է ներդրումների ծավալը` գերազանցելով 10 մլրդ դրամը։