
ՊԵՏԱԿԱՆ AMGT39032113 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 06/05/10
Մայիսի 6-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39032113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 64 մլն 400 հազար դրամ, որից մրցակցային` 1մլրդ 24 մլն 400 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 903 092 547 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.1503 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.9934 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 6 դիլեր: