Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄՐՑՈՒՅԹ
07/05/2010 15:16
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄՐՑՈՒՅԹ

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց մրցույթ 2010թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացման նպատակով:

ա) Մրցույթին կարող են մասնակցել անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին.

– ունեն առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքային փորձ կամ միջազգային ճանաչում (ընդգրկված են լավագույն 10 աուդիտորական կազմակերպությունների շարքում)
– աուդիտ իրականացնող խմբի ղեկավարը և անդամները ունեն համապատասխանաբար առնվազն 3 և 2 տարվա բանկային աուդիտի աշխատանքային փորձ,
– ապահովում են աուդիտի աշխատանքներին մասնակցող առնվազն 3 աշխատակիցների (ներառյալ խմբի ղեկավարի) միջազգային հաշվապահական որակավորման (Էյ-Սի-Սի-Էյ, Փի-Սի-Էյ և այլն) առկայություն:

բ) Աուդիտի աշխատանքները պետք է ընդգրկեն.

– 2010թ-ի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և աուդիտորական եզրակացության ներկայացումը:
– 2010թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում կազմված "Նամակ ղեկավարության" փաստաթղթի ներկայացումը:

Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն  ուչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 5-ը:

գ) Մրցութի հայտերը պետք է ներկայացվեն լիազոր անձի կողմից ստորագրված և կնքված երկու ծրարներով.

– Տեխնիկական փաթեթ (ընկերության աուդիտորական փորձը, հատկապես անհրաժեշտ է շեշտադրել բանկային համակարգում փորձը, աուդիտի խմբում ներառված աուդիտորների ռեզյումեները, ընկերությունում աշխատանքային փորձը, մասնագիտական որակավորումները, աուդիտի իրականացման մեթոդները, աուդիտի իրականացման և եզրակացության ներկայացման ժամկետները),
– Ֆինանսական փաթեթ (աուդիտի արժեքը ներառյալ հարկերը):

Մրցույթին ներկայացվող փաստաթղթերը պետք է լինեն հայերեն և անգլերեն լեզուներով: Անհրաժեշտության դեպքում, մինչև փաթեթների բացման օրը մրցույթի մասնակիցներից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:

Մրցույթում հաղթող կճանաչվի բանկում գործող չափանիշներով սահմանված լավագույն առաջարկ ներկայացնողը:

դ) Մրցույթի հայտերը "Կոնվերս բանկ" ՓԲԸ պետք է ներկայացվեն մինչև 2010թ-ի հունիսի 4-ը, ժամը 16:00, առձեռն կամ փոստով` կնքված և փակ ծրարներով:

Մրցութային հայտերը բացվելու են մրցույթային հանձնաժողովի նիստում, հայտերի ընդունման վերջնաժամկետից 3 օր անց` ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Մրցութային հայտեր ներկայացրած անձինք (ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել մրցութային հայտերի բացմանը:

Բանկը հրապարակային ծանուցման փոփոխության դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11