ՊԵՏԱԿԱՆ AMGT2608B105 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 10/05/10
Մայիսի 10-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2608B105 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1մլրդ 542 մլն դրամ, որից մրցակցային` 1մլրդ 502 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 932 766 570 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.2575 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.8000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 9 դիլեր: