ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳՐԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 9,8%-ՈՎ
Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 9,8%-ով և կազմել 1584.5 մլն. կՎտ ժամ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալաները նվազել են 26,9%-ով և կազմել 274.8 մլն կՎտ ժամ: ՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 99,1%-ով և կազմել 555,6 մլն կՎտ ժամ: ՀԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 4,2%-ով և կազմել 752,1 մլն կՎտ ժամ և հողմային ԷԿ-ների կողմից արտադրվել է 2,0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: