11/05/2010 14:59
ՎՒՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 83 ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը`«ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, պատրաստակամ է իր դռները հանրակրթական դպրոցների աշակերտների համար բացելու հարցում: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի անցած ճանապարհը և ձեռքբերումները բացահայտելու հնարավորություն են ունեցել Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցի սաները:
Խրախուսելի են բոլոր այն քայլերը, որոնք միտված են սերունդների հետագա անցնելիք ուղին առավել ռացիոնալ դարձնելուն և այդ կերպ երկրի զարգացմանը նպաստելուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստակամ է այդ նպատակը հետապնդողների հետ համագործակցության հարցում: Հանրապետության տարբեր դպրոցների աշակերտների հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում հանդիպումներն արդեն ավանդույթ են դարձել:
«Խելացի է նա, ով վաղվա մասին մտածում է այսօր: Հանրակրթական դպրոցներում սովորողների մեծ մասն իր ապագա մասնագիտության հարցում կողմնորոշվում է կամ տրված խորհուրդներին հետևելով, կամ պատահական ընտրությամբ, երբեմն էլ` հետևելով նախասիրությանը: Այդ ճանապարհն առավել հեշտ կլինի, եթե ձեզ հնարավորություն տրվի ուսման տարիներին շփվելու տարբեր ոլորտներում գործող ընկերությունների հետ: Որպես կանոն, ամենաճիշտ տպավորությունը ստեղծվում է տեղում` սեփական բացահայտումների միջոցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կողմնակից է կրթության հետ համագործակցության այս մոդելին` վստահ լինելով, որ էապես կարող է նպաստել աշխատաշուկայի առավել արդյունավետ ձևավորմանն ու պահանջարկից բխող մասնագետների պատրաստմանը»,-աշակերտների ուշադրությունը հրավիրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հարցուպատասխանի ընթացքում աշակերտները տեղեկություններ ստացան ընկերության գործունեության մասին, իսկ դրան հաջորդած շրջայցը մասնաշենքում օգնեց մոտիկից ծանոթանալու հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
Արծաթ
783.6
+39.6
10:55 22/08/26
10:30 22/08/26
18:43 21/08/26
17:45 21/08/26
17:00 21/08/26
