ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում գրանցվել է մսի և մսամթերքի արտադրության ծավալների անկում: Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` այս տարվա հունվար-մարտ ժամանակահատավածում ՀՀ-ում մսի արտադրության ծավալներն անցյալ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ նվազել են 3,8%-ով և կազմել 9359,1 տոննա:
Այս նույն ժամանակահատվածում զգալի կրճատվել են նաև մսամթերքի, ներառյալ նաև երշիկեղենի արտադրության ծավալները` շուրջ 10,7%-ով, և կազմել 813,1 տոննա: