Սոցիալական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ – ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ՀԵՏ ԿԻՍԵԼՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿԱԾ ՓՈՐՁԸ
11/05/2010 18:05
Կիսվել

ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆ – ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ՀԵՏ ԿԻՍԵԼՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿԱԾ ՓՈՐՁԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունից, տեղեկացնում են, որ այսօր Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել Միջազգային տնտեսական հարաբերությունների համալսարանի ուսանողների առջև:
Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է կառավարման մշակույթի իր տեսլականը, որի հիմքում ընկած են այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են հարգանքը, թափանցիկությունը, պատրաստակամությունը և նվիրվածությունն աշխատանքին:
Դասախոսության ընթացքում, որին մասնակցել են համալսարանի բոլոր ֆակուլտետներից թվով 150 ուսանող և դասախոս, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ներկայացրել է ընկերությանը հաջողության բերած ուղին և այդ ուղու վրա հանդիպած մարտահրավերները և բարդությունները, որոնք հաղաթահարելով` ընկերությունը կարճ ժամանակում դարձավ երկրի առաջատար ընկերություններից մեկը:
«ՙՈւղին դյուրին է, երբ կա համապատասխան կամք: Մեր ընկերությունն իր գործունեությունը  սկսեց մեկ աշխատակցով, որը ես էի: Սեփական ուժերի նկատմամբ  հավատը, սակայն, օգնեց շատ շուտով հավաքել նվիրված մարդկանց մի խումբ, ովքեր վճռական էին երազանքն իրականություն դարձնելու հարցում: Միասին մենք  կառուցեցինք այն ընկերությունը, որը  տեսնում եք: Այսօր, մեր աշխատակիցների` ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի անդամների շնորհիվ, մենք Հայաստանի առաջատար բջջային օպերատորն ենք:  Նրանք են  մեր ընկերության ամենաթանկ կապիտալը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Հարցուպատասխանի ընթացքում ուսանողները տեղեկություններ են ստացել առողջապահական, սպորտային, կրթական, բնապահպանական, մշակութային ծրագրերի մասին, որոնցում ակտիվորեն ներգրավված է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը` առավել մոտիկից ծանոթանալով կորպորատիվ պատասխանատվության գաղափարի իրագործման օրինակներին:
 
21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6