
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ կառավարությունը որոշել է «Գոլդն գրեյպ Արմաս» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2010թ. մայիսի 1-ից մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2013թ. մայիսի 1-ը։ Որոշումն ընկերությանը հնարավորություն կտա Արագածոտնի մարզում խաղողի վերամշակման, գինու եւ կոնյակի արտադրություն կազմակերպելու նպատակով ներմուծել մոտ 5.2 մլն եվրոյի ժամանակակից սարքավորում, ստեղծել առնվազն 80 նոր աշխատատեղ։ Տեղեկանալով, որ դրանց թիվն ավելանալու է, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ներդրումները խթանում են արտադրությունը, մեծացնում ապրանքների արտահանման ծավալը, եւ ընդհանրապես, բնագավառն ինտենսիվ զարգանում է մեր երկրում։ Մյուս կողմից, փոքր տնտեսություններն իրենց հերթին պետք է աչալուրջ լինեն, միավորեն իրենց հնարավորությունները, ստեղծեն ժամանակակից տնտեսություն, որպեսզի կարողանան դիմանալ մրցակցությանը։