Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՅՈՏՐ ՉԱՅԿՈՎՍԿՈՒ «ԵՎԳԵՆԻ ՕՆԵԳԻՆ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԿԱՆԱՑՄԱՆԸ
14/05/2010 17:26
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՅՈՏՐ ՉԱՅԿՈՎՍԿՈՒ «ԵՎԳԵՆԻ ՕՆԵԳԻՆ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԿԱՆԱՑՄԱՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի  դուստր ձեռնարկությունը, վերահաստատում է մշակույթի բարեկամ լինելու իր պատրաստակամությունը և տեղեկացնում ռուս մեծանուն կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի մեկնաբանմամբ բեմականացմանն իր ցուցաբերած աջակցության մասին:

Համաշխարհային օպերային գլուխգործոցներից մեկը`  «Եվգենի Օնեգինը»,  «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացվում է  երաժշտական ռեժիսուրայի նորովի մեկնաբանությամբ: Թեև Չայկովսկու ստեղծագործությունը բազմիցս ներկայացվել է աշխարհի ամենատարբեր բեմահարթակներում, կրկին բեմադրելու ցանկությունը շարունակում է  գայթակղիչ մնալ: Տարբերակներից մեկի հեղինակը մեր երկրում եղել է Հրաչյա Ղափլանյանը` 60-ականներին: Այս անգամ այն ներկայացվում է չալդրանյանական երևակայությամբ:

Դիրիժորն ու բեմադրիչը նախընտրել են գնալ էքսպերիմենտների` ակնկալելով հնարավորինս  միմյանց մոտեցնել կատարողին և հանդիսատեսին և ունկնդրին տեղափոխել գործողությունների զարգացման դաշտ: Այդ նախաձեռնության դրսևորումներից մեկն էլ  երաժիշտներին պարտեր տեղափոխելն է:

«Արվեստը մարդուն հաղորդակից է դարձնում մտավոր և հոգևոր գեղեցկությանը: Այդ առումով անգնահատելի է երաժշտարվեստի դերը: Բոլոր ժամանակների  դասական գլուխգործոցները կարևոր են որպես ձեռքբերում: Դրանք ձևավորում են արժեքային այն համակարգը, որը սերունդներին դաստիարակում է գեղեցիկն ու բարին գանահատելու, անկեղծորեն սիրելու և  նվիրվելու ոգով: ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձ է գնահատում մշակույթի զարգացմանը նպաստելու բոլորի պատրաստակամությունը»,-վստահ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45