Բիզնես

USD BUY - 367.50-0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 94.74+2.91 WTI - 91.84+3.51
COMEX:  GOLD - 4064.90-3.19 SILVER - 64.60+1.33
COMEX:  PLATINUM - 1666.30-0.10
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.48+0.09 EUR/GBP - 1.1544-0.01
FOREX:  EUR/USD - 1.1544-0.01 GBP/USD - 1.3377-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.20-0.16
STOCKS US: DOW JONES - 49918.78-1.87 NASDAQ - 25169.50-1.98
STOCKS US: S&P 500 - 7266.99-1.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10254.81+0.27 CAC40 - 8161.83-0.51
STOCKS EUR:  DAX - 24195.31-0.97
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է HTC ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
17/05/2010 15:13
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՄԵԿՆԱՐԿԵԼ Է HTC ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, և սմարթֆոնների համաշխարհային արտադրող HTC (ԷյչԹիՍի) ընկերությունը հայտարարում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում Android (Անդրոիդ) օպերացիոն համակարգով HTC սմարթֆոնների վաճառքի մեկնարկի մասին: Սմարթֆոններն ունեն 12 ամսվա պաշտոնական երաշխիք: Android օպերացիոն համակարգով գործող HTC նորարարական սմարթֆոնները հայաստանյան շուկա են բերվել ս.թ. ապրիլի 10-ին` HTC և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունների միջև ստորագրված  համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Ըստ համաձայնագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում HTC ընկերության ռազմավարական գործընկերն է և HTC ընկերության ապրանքատեսակների մանրածախ իրացումն իրականացնողը` ներառյալ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում հրավիրված համատեղ ասուլիսի ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և HTC ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Անդրեյ Կորմիլցևը ներկայացրեցին վաճառքի հանված HTC հեռախոսների մոդելները:

«Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի շուկայում առաջատարներից մեկը հանդիսացող HTC ընկերությունը որոշել է համագործակցել Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ: Համագործակցության շրջանակներում HTC ընկերությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների անձնակազմի համար նախապես կազմակերպել է վերապատրաստման դասընթաց: Զուգահեռաբար, համատեղ իրականացվում են մարքեթինգային քայլեր»,-նշեց Անդրեյ Կորմիլցևը: HTC ընկերությունն առաջարկում է այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ սպառողը մեկ սարքի միջոցով կկարաղանա հաղորդակցվել մտերիմների հետ, գիրք կարդալ և միաժամանակ` օգտվել ինտերնետից: Android համակարգով աշխատող անհատականացված ինտերֆեյսով հեռախոսները հայաստանյան սպառողի առջև կբացեն ավելի լայն հնարավորություններ, քան կարելի է ակնկալել բջջային սարքերից»,-ավելացրեց Անդրեյ Կորմիլցևը:

«Նորարարական լուծումների հանդեպ բաց, միջազգային չափանիշներին և բիզնես էթիկայի սկզբունքներին հավատարիմ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը միշտ ձգտում է հայաստանյան սպառողին առաջարկել տեխնոլոգիաների աշխարհում առկա վերջին նվաճումները: Առաջադեմ ծառայությունների լայն տեսականի մատուցող ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է իր բաժանորդներին առաջարկել առավել նորարարական, բարձորակ, օգտագործման տեսանկյունից մատչելի, և, միևնույն ժամանակ, լայն հնարավորություններ ընձեռող հեռախոսասարքեր, որոնք հարմար են թե գործնական, և թե ժամանցի առումով«,-հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Կարևոր է այն փաստը, որ HTC ընկերության հետ պաշտոնական գործընկերությունը մեր բաժանորդներին թույլ կտա այս հեռախոսները ձեռք բերելիս ստանալ նաև հավելյալ առավելություններ` HTC երաշխիքային սպասարկում և աջակցություն»,-նշեց Ռալֆ Յիրիկյանը:

Սկզբնական շրջանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կվաճառվեն լայն ճանաչում ստացած նուրբ և կոմպակտ դիզայնով HTC Tattoo (Թաթու) և HTC Hero (Հիրո) սմարթֆոնները: Android համակարգով աշխատող հեռախոսները հագեցած են բջջային ինտերնետի բազմազան հնարավորություններով, այդ թվում` Android համակարգին համապատասխանեցված Webkit բրաուզերով, ինչպես նաև` Google™, Google Maps™ և Google Search™ հնարավորություններով: Հեռախոսասարքերը նաև մուտք են ապահովում լայնորեն կիրառվող YouTube™: Android օպերացիոն համակարգի շնորհիվ HTC սմարթֆոնները հնարավորություն են ընձեռում օգտվելու բջջային ինտերնետի առավելություններից և Android Market-ի առաջարկած անհատկան կարիքները բավարարող բազմաթիվ ծառայությունների լայն տեսականուց: Հայաստանյան շուկայում արդեն հասանելի Android Market-ը թույլ կտա առավել արագ ներբեռնել բազմաթիվ խաղեր և այլ ծրագրեր` օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հուսալի 2G (GPRS/EDGE) և 3.5G (UMTS/HSPA) ցանցերը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

HTC կորպորացիան (HTC) բջջային հեռախոսների արտադրության ոլորտում ամենաարագ զագացող ընկերություններից է: Իր գործունեության առանցքում դնելով մարդկանց շահերը, HTC-ն ստեղծում է նորարարական սմարթֆոններ, որոնք առավելագույնս համապատասխանում են սպառողների անհատական պահանջներին և կենսակերպին: Ընկերությունը Թայվանի բորսայում նշված է 2498 համարի ներքո: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.htc.com:

11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08