ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT39142110 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 17/05/10
Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ մայիսի 17-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39142110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 685 մլն 437 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 623 մլն 137 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 900 460 521 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.5771 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.7268 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 14 դիլեր: