SUZUKI MOTOR ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 5,4% ԱՃ
Ճապոնական ավտոարտադրող Suzuki Motor ընկերությունը ֆինանսական տարին ամփոփել է զուտ շահույթի 5,4% աճով: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 28,9 մլրդ յեն: Այս նույն ժամանակահատվածում ընկերության գործառնական շահույթն աճել է 3,2%-ով և կազմել 79,4 մլրդ յեն:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու այս մեկ տարվա ընթացքում ճապոնական ընկերությունն ապահովել է վաճառքի ծավալների 1,9% աճ: