Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ԱՆԿՈՒՄ
17/05/2010 17:49
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ԱՆԿՈՒՄ

2010թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում բանկային համակարգով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է 2956 մլրդ դրամ (քանակը` 1642319), ընդ որում` ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված վճարումների ծավալը կազմել է 2100 մլրդ դրամ, իսկ քանակը` 675826: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` 2010թ. առաջին եռամսյակում ՀՀ կենտրոնական բանկի համակարգերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել է 12%-ով (283 մլրդ դրամով), իսկ քանակը` ավելացել է 20%-ով (112982-ով): ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված փոխանցումների ծավալը 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 22%-ով (596 մլրդ դրամով), իսկ քանակը նվազել է 156826-ով (19 %-ով):
 
ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսայական գործառնությունների) կազմել է մոտ 33 մլրդ դրամ, իսկ քանակը` 10560: Դրամական փոխանցումների միջին օրական ծավալը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ նվազել է 9.3 մլրդ դրամով (քանակը` նվազել է 2450-ով): Բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված միջին օրական փոխանցումների ծավալը կազմել է 148 մլրդ դրամ (ավելացել է
52%-ով):
2010թ. առաջին եռամսյակում ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով կատարված վճարումների գերակշիռ մասը իրականացվել է էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով: Համակարգի մասնակիցների էլեկտրոնային վճարումները (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) միջին հաշվով կազմել են ընդհանուր վճարումների ծավալի 60%-ը, քանակի 94.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ էլեկտրոնային վճարումների ծավալը ավելացել է 28%-ով (275 մլրդ դրամով), իսկ քանակը ավելացել է 21%-ով (110705-ով): Առևտրային բանկերի կողմից էլեկտրոնային վճարումների համակարգով (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) կատարված վճարումները կազմել են վերջիններիս վճարումների ծավալի մոտ 77%-ը (2009թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 33%-ով), իսկ քանակի` մոտ 99.6%-ը:
Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական քանակը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 1730-ով` կազմելով 10015, իսկ ծավալը ավելացել է 4 մլրդ դրամով` կազմելով 19 մլրդ դրամ: Բորսայական գործառնությունների իրականացման նպատակով հաշվետու ժամանակահատվածում կատարված փոխանցումների միջին օրական ծավալը կազմել է մոտ 148 մլրդ դրամ (ավելացել է 51 մլրդ դրամով):
Էլեկտրոնային վճարումների համակարգում մեկ էլեկտրոնային փոխանցման միջին ծավալը, առանց բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե պահպանվել է նույն մակարդակի վրա, և կազմել է 2 մլն դրամ:
Էլեկտրոնային վճարումների համակարգով առևտրային բանկերի կողմից բորսայական գործառնությունների իրականացման հետ կապված փոխանցումների միջին ծավալը կազմել 1.9 մլրդ դրամ:
AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11