Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԿԲ – ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 612,4 ՀԱԶԱՐԸ
17/05/2010 18:06
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 612,4 ՀԱԶԱՐԸ

ՀՀ-ում հաճախորդներին վճարային քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվում է հանրապետության տարածքում գործող 21 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում` 20 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` 2010թ. առաջին եռամսյակում քարտերի սպասարկման նպատակով տեղադրվել են 34 նոր ավտոմատ գանձման մեքենաներ և 2010թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ դրանց ընդհանուր քանակը կազմել է 736: Այդ թվում` «ԱրՔա» վճարային քարտերի սպասարկումը իրականացվում է 677 ավտոմատ գանձման սարքավորումների միջոցով: Առևտրային բանկերի կողմից տեղադրված POS – տերմինալների ընդհանուր քանակը կազմել է 2815, որից 446-ը տեղադրված է առևտրային բանկերի ստորաբաժանումներում: Տեղադրված իմպրինտերների ընդհանուր քանակը կազմել է 25:

2010թ. առաջին եռամսյակում ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 106 մլրդ դրամի 2301660 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 7.6 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 1.7 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 0.5 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ` 1.2 մլրդ դրամ): 

Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 612419, որը 2009թ. չորրորդ եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 5.7%-ով (32988 քարտով): Հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործառնությունների մոտ 7%-ը: Ընդհանուր առմամբ, քարտերով անկանխիկ գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16.5%-ով (.1.1 մլրդ դրամով):

2010թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ գործող «ԱրՔա» քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 3.5%-ով (9926 քարտով) և կազմել 292090: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը ընդհանուր առմամբ ավելացել է 7.8%-ով (23062 քարտով). VISA-ն ավելացել է 4.3%-ով (8647 քարտով) և կազմել 210236, իսկ MasterCard-ը` 25.8%-ով (15769 քարտով) և կազմել 76877: Միջազգային այլ քարտերի քանակը նվազել է 3.9%-ով (1354 քարտով):

Քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 25%-ով (21.3 մլրդ դրամով), իսկ քանակը` 28%-ով (508197):
Շրջանառության մեջ գտնվող «ԱրՔա» քարտերով իրականացվել է 1128175 գործառնություն` 43 մլրդ դրամ ծավալով: «ԱրՔա՚» քարտերով կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 38%-ով (12 մլրդ դրամով), իսկ քանակը` 44%-ով (345052-ով):

VISA քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 39 մլրդ դրամ (689353 գործառնություն), իսկ MasterCard-ով իրականացվել է 14.6 մլրդ դրամ ծավալով 279803 գործառնություն: VISA համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2009թ. առաջին եռամսյակիհամեմատ ավելացել է 26.9%-ով (8 մլրդ դրամ ծավալով), MasterCard-ով կատարված գործառնությունների ծավալը` 9.6%-ով (1.3 մլրդ դրամ ծավալով):Միջազգային այլ քարտերով իրականացվել է 204329 գործառնություն` 9 մլրդ դրամ ծավալով, որը ավելացել է 1.5 մլրդ դրամով:

ՀՀ տարածքում մեկ վճարային քարտով իրականացված ամսական կանխիկացման գործառնությունների ծավալը կազմել է մոտ 50 հազ. դրամ, իսկ անկանխիկը` 4 հազ. դրամ, (քանակը` համապատասխանաμար կազմել է 1.1 և 0.1), որը 2010թ. առաջին եռամսյակի համեմատ պահպանվել է նույն մակարդակի վրա:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2