Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ԱՃ
18/05/2010 10:43
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ԱՃ

2010թ. առաջին եռամսյակում առևտրային բանկերի և դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց ուղղված դրամական ստացումները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 18%-ով և կազմել 102 մլրդ դրամ:
 
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` այս նույն ժամանակահատվածում արտասահման կատարված փոխանցումների ծավալն ավելացել է 22%-ով և կազմել 53 մլրդ դրամ: Այսպիսով, արդյունքում ֆիզիկական անձանց ուղղված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 49 մլրդ դրամ, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 6 մլրդ դրամով:
 
2010թ. առաջին եռամսյակի ընթացքում դրամական փոխանցումների իրականացման համակարգերին մասնակից առևտրային բանկերի միջոցով Հայաստանի Հանրապետություն
փոխանցումների ծավալը կազմել է 69 մլրդ դրամ (քանակը` 319336), որը 6.1 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը: Նշված համակարգերով ստացված միջոցների ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 17 մլրդ դրամով: 
Միջազգային դրամական փոխանցումների համակարգերով Հայաստանի Հանրապետություն կատարված մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 216 հազ. դրամ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 28 հազ. դրամով:
ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով իրականացված փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղված վճարումները կազմել են մոտ 32 մլրդ դրամ. նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել են 4.7%-ով (1.5 մլրդ դրամով), իսկ մեկ վճարման ծավալը կազմել է 1.8 մլն դրամ, որը գրեթե պահպանվել է նույն մակարադակում: 
Միաժամանակ, բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց փոխանցումները արտասահման կազմել են 42 մլրդ դրամ. նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 17%-ով (6 մլրդ դրամով):
 
ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով (SWIFT-ի, տելեքսի, ֆաքսի միջոցով) Հայաստանի Հանրապետություն կատարված համախառն փոխանցումների ծավալը 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 693 մլրդ դրամ, իսկ քանակը` 35629 փոխանցում: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 19 մլն դրամ. նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավելացել է 27%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2