19/05/2010 13:53
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ՆԵՐԴՐՎՈՂ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
2010թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկի ազգային արժույթով վարկերի ընդհանուր պորտֆելն աճել է 5%-ով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎՏԲ-Հայաստան բանկից` բանկի գնահատմամբ մոտակա ժամանակներս շարունակվելու է ՀՀ դրամով վարկային պրոդուկտների նկատմամբ պահանջարկի ակտիվացման գործընթացը: Դրա հետ մեկտեղ նկատելի է որոշակի պասիվություն արտարժույթով վարկային պրոդուկտների պահանջարկի նկատմամբ, որը կարող է կապված լինել համաշխարհային շուկայում տոկոսադրույքերի իջեցման տենդնեցի և իրացվելիության գերավելցուկի հետ:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ որոշում է ընդունել արտարժույթով կորպորատիվ վարկային պրոդուկտների տոկոսադրույքի իջեցման հետ միասին իջեցնել արտարժույթով ներդրվող ավանդների տոկոսադրույքերը: Իջեցումը լինելու է միջինը 2%-ով արտարժույթով ներդրվող ավանդատեսակների համար, բացառությամբ ֆիզիկական անձանց փոքր ավանդները մինչև 1 մլն. ՀՀ դրամին համարժեք չափով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:
Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը երկրում` 68 մասնաճյուղ:
05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
Արծաթ
602.41
+35.02
