Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԲԻՈԿԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
19/05/2010 19:40
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԲԻՈԿԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացոնւմ են, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Բիոկաթ» ընկերություն, որի ներկայացրած բիզնես ծրագիրը հավանության էր արժանացել կառավարության ղեկավարի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբում։ Գործադիրն իր հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում «ՓՄՁ ներդրումներ» ՈԻՎԿ ՓԲԸ-ին հանձնարարել էր աջակցել ընկերությանը, որին տրամադրվել է 120 մլն դրամի վարկ` տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով, 36 ամիս մարման ժամկետով, որից 6 ամիսը` արտոնյալ պայմաններով։ Վարկային միջոցների տրամադրումը նպաստել է ընկերության նոր արտադրամասի, լաբորատորիայի վերազինմանը, որի գործարկման համար ձեռք են բերվել լաբորատոր նոր սարքավորումներ եւ օժանդակ սարքեր։

Տիգրան Սարգսյանին են ներկայացվել տրամադրված միջոցների հաշվին իրականացված աշխատանքների արդյունքերը։ Վարչապետին տեղեկացրել են, որ ընկերությունն այժմ ունի 31 աշխատեղ։ «Բիոկաթն» ընդլայնում է արտադրանքի տեսականին։ Արդեն իսկ ավարտված են պաղպաղակի եւ յոգուրտի արտադրամասերի կազմավորման աշխատանքները։ Արտադրամասերը կգործարկվեն մայիսի 25-ից` ապահովելով նոր աշխատատեղեր։

Շրջայցից հետո անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է կաթնամթերք արտադրողների շահերը ներկայացնող ասոցիացիայի կամ հասարակական կազմակերպության ստեղծումը։ Վերջինիս առաքելությունը կլինի կաթնամթերքի որակի վերահսկողությունը, ինչպես նաեւ մրցակցային դաշտի մոնիտորինգի ապահովումը։ Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Նա մասնավորապես նշել է. «Ի սկզբանե հայտարարեցինք, որ մեր աշխատանքը պետք է լինի բաց եւ թափացիկ։ Այն որոշումները, որ կայացրել է օպերատիվ շտաբը, պետք է լինեն մեր հասարակության վերահսկողության ներքո։ Բոլոր որոշումները տեղադրված են ՀՀ կառավարության կայքում։ Պարբերաբար այցելելու ենք այն ձեռնարկությունները, որոնք աջակցություն են ստացել։ Այսօր եկել ենք այդ ձեռնարկություններից մեկը` տեսնելու, թե տրամադրված վարկային միջոցները ինչպես են ծախսվել։ Մենք հասել ենք մեր նպատակին. մեր ձեռնարկը հաջողվել է, քանի որ նոր աշխատատեղեր են ստեղծվել։ Մրցակցությունն այս ոլորտում նոր թափ է առնում, մանավանդ որ որակյալ ապրանք է հայտնվում շուկայում։ Կարեւոր է , որ այս դրական ազդակները կարողանանք հաղորդել մեր հասարակությանը։ Իհարկե, փոքր եւ միջին բիզնեսի խնդիրը մշտապես գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում։ 2009 թ. կատարել ենք մեծածավալ աշխատանքներ, բայց դեռ բավարարված չենք արդյունքներով»։ Անդրադառնալով աշխատանքային խորհրդակցությանը` Տիգրան Սարգսյանը կարեւորել է այն հանգամանքը, որ կաթնամթերք արտադրողները ցանկանում են ստեղծել ոլորտը վերահսկող մասնագիտացված հասարակական կազմակերպություն։ «Դա համախմբվածություն եւ ինքնահսկողություն կստեղծի, որը շատ ավելի ուժեղ է, քան երբ այդ խնդիրը փորձում է կարգավորել պետությունը։ Մենք էլ պատրաստ ենք աջակցել նման հասարակական կազմակերպություններին, համագործակցել, նրանց կողմից տրված սերտիֆիկատները ճանաչել եւ տալ նրանց որոշակի կարգավիճակ, ինչն այդպիսի կազմակերպությունների դերակատարարությունը շուկայական կարգավորման գործընթացում կարող է էականորեն բարձրացնել»,- նշել է վարչապետը։

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58