Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
20/05/2010 19:48
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը` «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 7-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ այսօր ՀՀ Մշակույթի նախարարությունում հրավիրվել է համատեղ մամուլի ասուլիս, որին մասնակցել են Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը և փառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը:

Բանախոսները տեղեկացրել են, որ «Ոսկե Ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնը կազմակերպվելու է 2010թ. հուլիսի 11-18-ը: Հարություն Խաչատրյանը ներկայացրել է կինոփառատոնի ծրագիրը, որում ավելի քան 500 ֆիլմի հայտ է ներկայացվել աշխարհի 75 երկրից: Ընդ որում` առաջին անգամ Հորդանանից, Նիկարագուայից, Վենեսուելայից, Կոստա Ռիկայից և այլն:

«Ոսկե Ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնը կանցնի հայկական կինոյի հատուկ ծրագրով: Փառատոնի ընթացքում հարգանքի տուրք կմատուցվի հայ կինոյի նվիրյալներ Հենրիկ Մալյանի, Մհեր Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի և Ալբերտ Յավուրյանի հիշատակին:  

«Կինոն ազգային-հասարակական արժեք է, որը հավերժացնում է անցյալի էմոցիոնալ հիշողությունը: Մեծ կինոյով մենք հավասարը հավասարի` կանգնում ենք մշակութային ազգերի կողքին: Երբեմն մեզ թվում է` բոլորը գիտեն հային ու նրա պատմությունը, ինչը երբեմն չի համապատասխանում իրականությանը: Այսօր անչափ կարևոր է ցուցադրել մեր կինոարվեստը և վերջինիս միջոցով` մեր ինքնությունը, պատմությունն ու արդար նպատակները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար փառատոնը կարևոր իրադարձություն է ոչ միայն որպես կինեմատոգրաֆիայի ոլորտի իրադարձություն: Այն նախ և առաջ համազգային նշանակության իրադարձություն է: Այսօր մենք կարող ենք փաստել, որ փառատոնը յուրօրինակ մշակութային կամուրջ է դարձել Հայաստանի և արտաքին աշխարհի միջև», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայկական կինոյի արժևորմանն են ուղղված նաև սփյուռքահայ 2 ռեժիսորների` Անրի Վեռնոյի 90 և Ատոմ Էգոյանի 50-ամյակին նվիրված հոբելյանական ծրագրերը:  «Ոսկե Ծիրանի» պատվավոր նախագահ, կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի տարեդարձը կնշվի իր իսկ մասնակցությամբ:

Այս տարի ծրագրվում է մշակել նաև ռուսաստանյան ծրագիր` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակին:

«Կրթությանը հ միջոցները տարբեր են: Որպես պատասխանատու ընկերություն, մենք պետք է ակտիվորեն մասնակցենք այդ մեթոդների ստեղծմանը և աշխատենք լավագույն գաղափարները դրանց միջոցով լայն շրջանակներին հասանելի դարձնելու ուղղությամբ: Կինոն, առավել, քան որևէ այլ միջոց, հնարավորություն է ընձեռում կյանքում դիտարկված օրինակներով կիսելու բարոյականության մասին պատկերացումները և հաղորդելու մեր գաղափարները մարդկանց: Այս ամենը պետք է արվի էթիկայի շրջանակներում` հենվելով համապատասխան արժեհամակարգի վրա, քանի որ հասարակությունը մեր մեծ ընտանիքն է, որի մասին մենք պետք է հոգանք»,-ավելացրեց պարոն Յիրիկյանը:

ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 97.76 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45