ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT52195110 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մայիսի 20-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52195110 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ194 մլն 863 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 134մլն 863 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 873 331 545 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.3447 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.5555 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 10 դիլեր և գանձապետական պահառուն: