21/05/2010 10:53
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ 85,2 ՀԱԶԱՐ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ
2010 թվականի ապրիլ ամսվա վերջի դրությամբ հանրապետությունում հաշվառվել է 85,2 հազար պաշտոնապես գրանցված գործազուրկ, ընդ որում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի աճի տեմպը հաշվետու ամսվա արդյունքներով կազմել է 4,9%:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճել է 0,9%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով պաշտոնապես գրանցված գորշազուրկների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 7,2%-ով:
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26
