Այլ Լուրեր

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՍԻՆԳԱՊՈՒՐԸ ԵՎ ՀՈՆԿՈՆԳՆ ԱՌԱՎԵԼ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՆ, ՔԱՆ ԱՄՆ-Ն
21/05/2010 14:26
Կիսվել

ՍԻՆԳԱՊՈՒՐԸ ԵՎ ՀՈՆԿՈՆԳՆ ԱՌԱՎԵԼ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՆ, ՔԱՆ ԱՄՆ-Ն

Սինգապուրը և Հոնկոնգը համարվում են աշխարհի առավել մրցունակ տնտեսություն ունեցող երկրները` զբաղեցնելով երկրների մրցունակության վարկանիշային աղյուսակի համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը: Այս վարկանիշով երբեմնի առաջատար ԱՄՆ-ն զբաղեցնում է իր համար անսովոր երրորդ հորիզոնականը:

 

Լոզանի Միջազգային ինստիտուտի` երկրների մրցունակության գնահատմանը նվիրված ամենամյա զեկույցի համաձայն` վերջին տարիների ընթացքում Ասիայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ դրսևորում են զարգացման այնպիսի միտումներ, որոնք հնարավորություն են տալիս այս երկներին դառնալ աշխարհի «առաջատարներին» արժանի մրցակից: 


Զեկույցի հեղինակների գնահատմամբ` մրցունակությամբ աշխարհի ներկայիս առաջատարներին գերազանցելու մեծ հնարավորություններ ունեցող ասիական երկրները աչքի են ընկնում իրենց ինքնուրույնությամբ և արագ զարգացմամբ: Բավական է նշել միայն, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թայվանը աշխարհի մրցունակ երկրների վարկանիշային աղյուսակում 23-րդ հորիզոնականից բարձրացել է մինչև 8-րդ հորիզոնականը, իսկ Մալազիան` 18-ից 10-րդ հորիզոնականը:


Աշխարհի երկրների մրցունակության վարկանիշային աղյուսակում իրենց դիրքերը որոշակիորեն զիջել են եվրոպական երկրները: Այսպես, Շվեյցարիան կրկին 4-րդն է, Դանիան 5-րդ հորիզոնականից իջել է մինչև 13-րդ հորիզոնականը, Գերմանիան 16-րդ հորիզոնականում է, Մեծ Բրիտանիան` 22-րդ, Ֆրանսիան` 24-րդ, Իտալիան` 40-րդ:


Նշենք նաև, որ մրցունակությամբ աշխարհի մյուս առաջատար երկրներից ճապոնիան այս տարի զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը, Ավստրալիան` 5-րդ, Ռուսաստանը` 51-րդ:

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58