22/05/2010 17:15
ՏՄՊՊՀ – ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԳԵՅ ԿԱՊԻՆՈՍԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն երեկ ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսին և երևանյան գրասենյակի տնտեսական հարցերով ազգային ծրագրերի համակարգող Տիգրան Սուքիասյանին:
«Մրցակցության զարգացման ռազմավարության մշակման, օրենսդրության բարեփոխումների, աշխատակազմի մասնագետների վերապատրաստման, փորձագիտական խորհրդատվության, հանրային իրազեկման և մի շարք այլ ծրագրերի իրագործման համար Հանձնաժողովն ակնկալում է ԵԱՀԿ աջակցությունը»,- նշեց Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը:
«Ես հավատում եմ, որ Ձեր ղեկավարած Հանձնաժողովը հատուկ դեր ունի կատարելու Հայաստանի տնտեսությունում, պատրաստակամ ենք աջակցել մի շարք ծրագրերում, և ես կարծում եմ, որ որևէ համագործակցություն օգտակար կլինի, եթե այն համակարգված լինի: Ուստի, առաջարկում եմ հուշագիր ստորագրել, որը շատ լավ իրավական հիմք կլինի համագործակցության համար»,- նշեց ԵԱՀԿ դեսպան Ս. Կապինոսը:
Փոխադարձ համաձայնությամբ, հուշագիրը կկնքվի առաջիկա շաբաթ, որով կընդլայնվեն ՀՀ ՏՄՊՊՀ- ԵԱՀԿ հետագա համագործակցության շրջանակները:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
