26/05/2010 14:05
ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ
Կենտրոնական բանկերի վարած դրամավարկային քաղաքականության հարցերում պետական այլ կառույցների միջամտությունը ցանկալի չէ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն` ելույթ ունենալով Ճապոնիայում ընթացող կոնֆերանսի շրջանակներում: ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի ղեկավարը վստահ է, որ արժութային և դրամավարկային քաղաքականությունների ուղղությունների մշակման գործընթացում կենտրոնական բանկերի գործունեությանը պետական մյուս կառույցների միջամտությունը կարող է խորացնել տնտեսական տատանումները և հանգեցնել գնաճի:
Բեն Բերնանկեի բնորոշմամբ` կառավարությունն, իր դիրքերը չարաշահելով, պետական ծախսերի ծածկման նպատակով շրջանառության մեջ փողի քանակի ավելացմամբ նպաստում է գների ընդհանուր մակարդակի բարձրացմանը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
