26/05/2010 15:55
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆՈԹԲՈՒՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 43%-ՈՎ
Մեկ տարվա ընթացքում համաշխարհային շուկայում նոթբուքների վաճառքի ծավալներն աճել են 43%-ով: Gartner հետազոտական ընկերության տվյալների համաձայն` այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 8 տարիների համար:
Ընդհանուր առմամբ, 2010 թվականի առաջին եռամսյակում վաճառվել է 49,4 մլն նոթբուք, ընդ որում նոթբուքների շուկայական միջին գինը կազմել է 732 դոլար: Այսպիսով, համաշխարհային շուկայում նոթբուքների վաճառքի համախառն ծավալը գերազանցում է 36 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ սպառողների շրջանում առավել մեծ պահանջարկ են վայելում HP և Acer ընկերությունների նոթբուքները: Այս ընկերություններին բաժին է ընկնում համաշխարհային շուկայի համապատասխանաբար 19,2%-ը և 18,5%-ը:
12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
Արծաթ
766.85
+14.37
11:04 12/08/26
