Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԵՎ ՎԶԵԲ-Ի ՄԻՋԵՎ
27/05/2010 18:59
Կիսվել

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ԵՎ ՎԶԵԲ-Ի ՄԻՋԵՎ

Ընթացիկ տարվա մայիսի 15-ին Զագրեբում տեղի ունեցավ ՎԶԵԲ-ի 2010թ. տարեկան ընդհանուր համաժողովը, որն ընդգրկում էր ավելի քան 2000 մասնակից, այդ թվում` բանկիրներ, դոնորներ և հովանավորներ: Համաժողովի կարևորագույն իրադարձություններից էր Առևտրի աջակցության ծրագրի (TFP) պարգևատրման արարողությունը 2009 թ. ամենաակտիվ թողարկող և հաստատող բանկերի համար: Արարողության ընթացքում Ամերիաբանկն ու ՎԶԵԲ-ը կնքեցին պայմանագիր, համաձայն որի Ամերիաբանկը նույնպես ճանաչվեց թողարկող բանկ` այսպիսով միանալով Առևտրի աջակցության ծրագրի ցանցին:
Պայմանագիրը թույլ կտա Ամերիաբանկին ընդլայնել և զարգացնել իր հաճախորդների արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորումը: Ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը երաշխավորում է Ամերիաբանկի կողմից իր հաճախորդների պատվերով թողարկված առևտրային ֆինանսական գործիքները միջազգային առևտրային բանկերի օգտին, ինչը զգալիորեն նվազեցնում է հաստատող բանկերի ռիսկերը:   
Այսպիսով, Ամերիաբանկը եզրափակեց TFP ծրագրի հայաստանյան մասնակիցների տասնյակը: Ներկայումս Առևտրի աջակցության ծրագիրը ներկայացնում է 121 թողարկող բանկ ՎԶԵԲ-ի գործառնություններում ընդգրկված 20 երկրում  և ավելի քան 750 հաստատող բանկ ամբողջ աշխարհով մեկ, թե́ միջտարածաշրջանային և թե́ միջազգային մակարդակներով:

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկըե ՓԲԸ Հայաստանի ամենադինամիկ բանկերից և ամենակայուն ֆինանսական հաստատություններից է: Լինելով Հայաստանի առաջին ներդրումային բանկերից մեկը` Ամերիաբանկը դեռևս 2007 թ-ից ի վեր տրամադրում է նորարար բանկային պրոդուկտների լայն տեսականի` հատուկ մշակված հաճախորդների կարիքներին համապատասխան: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.ameriabank.am:

ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 61 երկրների և երկու միջկառավարական հաստատությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը Կենտրոնական Եվրոպայից մինչև Միջին Ասիա ընկած երկրներում: Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.ebrd.com:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2