Սոցիալական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Վիվա-ՄՏՍ. Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը
03/08/2020 13:49
Կիսվել

Վիվա-ՄՏՍ. Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Համավարակի հետևանքով ստեղծված պայմաններից անկախ՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ջանքեր են գործադրում՝ Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար: Սահմանապահ Այգեպարում, շուրջ երկու շաբաթ առաջ, ակտիվ աշխատանքներ էին մեկնարկել. ընթանում էր կիսակառույց տան շինարարություն:

Շինհրապարակում կամավորություն իրականացնողները պատկերացնել չէին կարող, որ հաշված օրեր անց, ստիպված են լինելու դադարեցնել աշխատանքները: Տավուշի սահմանների ուղղությամբ՝ հուլիսին սկսված հրետակոծությունն ու պատերազմական վիճակն անհետևանք չեն եղել նաև կառուցվող տան համար: Այգեպարի մանկապարտեզի հրետակոծության ժամանակ, այս ու այն կողմ թռչող բեկորները հասել են նաև հարևանությամբ կառուցված շենքերին: Բարեբախտաբար, ներսում այդ պահին ոչ ոք չի եղել:

«Աշխատանքից հետո, երբ նոր էինք վերադարձել տուն, սկսվեցին կրակոցները: Ստիպված էինք գնալ ապաստարան: Առավոտյան, երբ դուրս եկանք, տեսաք, որ հրետակոծվել է գյուղի մանկապարտեզը: Իսկ բեկորներից, իմ կառուցվող տան՝ նոր տեղադրված պատուհաններն ու դռները: Այս ամենը նորություն չէ մեզ համար. այստեղ ենք ծնվել և մեծացել: Բայց մենք հոգեբանորեն ճնշվողներից չենք»,-ասել է կիսակառույցի երիտասարդ տանտիրուհին՝ Հերմինե Քալանթարյանը:

Տավուշում բնակարանաշինության աշխատանքները շարունակվում են. Այգեպարի կիսակառույցի շինարարությունը վերսկսվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը» հաստատակամ են իրենց առջև դրված խնդիրը լուծելու հարցում: Տարիների գործընկերները փորձում են անել առավելագույնը: Կազմակերպվող շրջայցերն ու տեսազանգերն օգնում են հետևել ծրագրի ընթքացքին:

«Մեզ անհրաժեշտ է՝ սահմանին ապրող մեր հայրենակիցներին փոխանցել հավատ և կարևոր պատգամ. կպած մնալ հողին և շենացնել այն: Դա կարևոր է ոչ միայն հեռավոր գյուղերում ապրող մեր հայրենակիցների, այլև՝ բոլորիս համար: Այս ծրագիրը թույլ է տալիս դա: Եղած խնդիրները ժամանակավոր են: Ավելի կարևոր է արդյունքը: Զինվորը պահպանում է սահմանը, իսկ մենք, բնակարանաշինության միջոցով՝ նրա թիկունքը: Մենք էլ տնտեսական զինվորներ ենք: Այսպես ենք փորձում օգտակար լինել»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Թեև այս օրերին սահմանափակումներով ենք աշխատում, բայց մեկ այցի ընթացքում ձգտում ենք անել հնարավորը: Հետևում ենք աշխատանքի ընթացքին, պայմանագրեր ենք կնքում, նոր ընտանիքներ ենք ներգրավում, չմոռանալով հնարավոր ավելացումների մասին՝ Վիվա-ՄՏՍ-ի ցանկությունը: Այս ամենը տեսնում են նաև սահմանի հակառակ կողմում ապրողները: Նրանք պետք է հասկանան, որ հայն ամուր է իր հողի վրա»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հանրապետության տարբեր մարզերում, այս օրերին իրականացվող բնակարանաշինության ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական խնդիր: Այգեպարում մինչև տարեվերջ մի քանի բնակարանամուտ կնշվի:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03