Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ՏՄՊՊՀ – ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
02/06/2010 17:07
Կիսվել

ՀՀ ՏՄՊՊՀ – ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Այսօր ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր` ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի և ԵԱՀԿ դեսպան, երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի կողմից, որին հետևել է ճեպազրույց:

Փոխըմբռնման հուշագրով համագործակցության կողմերը կարևորում են տնտեսության կայուն զարգացման գործընթացը` առկա օրենսդրական և վարչական բարեփոխումների, լավագույն պրակտիկայի կիրառման միջոցով գործարարների համար բարենպաստ ներդրումային պայմանների ստեղծման և մրցակցության միջազգային կառույցներին Հայաստանի ինտեգրման գործընթացի խթանման համար:

Հուշագիրը նպատակ ունի համատեղ ուժերով նպաստել «մրցակցային մշակույթի» ձևավորմանը, հզորացնել համապատասխան կանոնակարգերի կիրառումը: Փոխըմբռնման հուշագրի հիման վրա նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես` միջազգային չափանիշներին համապատասխան գնահատման ընթացակարգերի, մրցակցության կանոնների և չափորոշիչների մշակում, աջակցություն Հանձնաժողովին` Հայաստանի մարզերում խթանելու գործարարների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և Հանձնաժողովի միջև կառուցողական երկխոսությունը` առավել ակտիվ, բաց ու հրապարակային քննարկումներ կազմակերպելու միջոցով, խթանել  ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համագործակցությունը` ապահովելու փոքր և միջին բիզնեսի համար մրցակցության պաշտպանության առավել բարենպաստ միջավայր ձևավորելու համար և այլն:

Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի խոսքերով, «Հայաստանի մրցակցային օրենսդրությունը բարեփոխումների է ենթարկվում. հատկապես ուժեղացվելու են Հանձնաժողովի վերահսկողական կարողությունները, ինչպես նաև խստացվելու են տուգանքների չափերը»:

«Հակամենաշնորհային օրենսդրության և կարողությունների կատարելագործումը, ինչպես նաև ՓՄՁ զարգացման արդյունավետ ու համակողմանի խրախուսումը կարող է կայուն հիմք հանդիսանալ տնտեսական աճի առկա խոչընդոտների հաղթահարման համար և ապահովել բարեփոխումների ջանքերի կենսունակությունը»,- ասաց ԵԱՀԿ դեսպանը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2