03/06/2010 11:28
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ 67,6%-Ը ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
2010 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը (ներքին և արտաքին) կազմել է 1344.815 մլրդ դրամ, որից ներքին պարտքը`150.955 մլրդ դրամ, իսկ արտաքին պարտքը`1193.8601 մլրդ դրամ կամ 2980.925 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` ՀՀ արտաքին պարտքի 67,6%-ը (2013.9 մլն դոլար) կազմում են բազմակողմ վարկային ծրագրերը, 32,4%-ը` երկկողմ վարկային ծրագրերը: Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ Համաշխարհային բանկի հետ ՀՀ վարկային ծրագերի ընդհանուր ծավալը կազմել է 1213,9 մլն դոլար, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ ՀՀ վարկային ծրագրերը կազմել են 1,320 մլն դոլար, իսկ Ասիական Զարգացման Բանկի հետ ստորագրվել է 126,5 մլն դոլարի վարկային ծրագրեր:
Հատկանշական է, որ երկկողմ վարկային ծրագրերի շարքում առանձնանում է Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկրի վարկային ծրագիրը` 500,0 մլն դոլար ընդհանուր ծավալով:
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26
